Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների սպանության գործով նյութերը ՀՀ իրավապահները կհանձնեն ռուս գործընկերներին ու կքաշվեն մի կողմ

Հունվար 13,2015 20:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը չի կարծում, որ նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանության գործի քննությանը Հայաստանի իրավապահները կմասնակցեն Ռուսաստանի իրավապահ մարմիների հետ համատեղ:

Հաշվի առնելով ՀՀ գլխավոր դատախազության տարածած այսօրվա հաղորդագրությունը, թե ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքի  համաձայն, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:

Փաստաբանի խոսքով, գործի ամբողջ քննությունը ռուս իրավապահներն են անցկացնելու, հետեւաբար. «Ստացվում է՝ մեր իրավապահները ինչ նյութեր ունեն պետք է փոխանցեն Ռուսաստանի իրավապահ մարմիններին: Հայաստանը հայտնվում է այս գործում դիտորդի կարգավիճակում»:

Ըստ փաստաբանի, հանցագործության մեջ կասկածվող ռուս զինվորը Հայաստանին չէր կարող փոխանցվել, քանի որ նա ռուսական բազայի տրամադրության, իրավասության տակ է. «Դա է արգելք հանդիսանում, որ զինվորին հանձնեն մեզ: Եթե ոճրագործություն կատարողը չլիներ ռուս զինվոր, այլ լիներ Ռուսաստանի սովորական քաղաքացի  ու հանձնվեր Ռուսաստանի դեսպանություն, ապա դեսպանությունը նույնպես իրավունք չէր ունենալու նրան հանձնել: Որովհետեւ խոսքը չի գնում, թե ինչ հանցագործություն է արել ու որտեղ, այլ այն, թե ում իրավասության տակ է գտնվում ներկա պահին եւ այդ մարմինը իրավասո՞ւ է նրան հանձնել, թե՞ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս ի՞նչ կատարյալ հիմարություն է: Իսկ ու՞մ է տվյալ դեպքում հետաքրքրում Ռուսաստանի սահմանադրությունը: Հանցագործությունը կատարվել է ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀՀ քաղաքացիների հանդեպ ու կասկածյալը գտնվու՛մ է ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ: Այսինքն՝ սա Հայաստանի՛ իրավասության ներքո է: Միջազգային իրավունքը այս հարցում շատ հստակ է:

    Կա նաև երկկողմանի պայմանագիր (1997 թ., կետ 4,5) ,որտեղ ասվում է,որ հայեր մորթած Հայաստանի ռուսական բազայի ռուս զինծառայողը պիտի հանձնվի ՀՀ իրավասությանը:

  2. Մասիս says:

    Ծախուներ, ինչպես միշտ հայերի շահերը պաշտպանող չկա, մե պլոճիկով իշխանավորմ չկա հա? սաղը աթոռի տակի են, ըբը էն ոստիկանապետը, ուրա? ուրիշ վախտ գուկար Գյումրի, բերանը կծռմռեր, հմի ուր է փախել, կամ էդ գլխավոր դատախազը, սաղդ խուրդիկ էդ ընտանիքի արյունը ձեր պաշտոնների հմար, ձեր տներն օր էղներ, ազգային ողբ կսարքեիք,անամոթներ, չեղած գլխներիդ շորմ քցեք ելեք տեսեք ժողովուրդը ինչ կսե ձեր մասին