Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը պահանջում է, որպեսզի ՀՀ իշխանությունը համագործակցի ՌԴ պատկան մարմինների հետ եւ բացահայտի Գյումրիի ոճրագործությունը

Հունվար 14,2015 19:10

Հայ ազգային կոնգրեսը խորը ցավակցություն է հայտնում ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին, ողջ գյումրեցիներին, եւ նկատի ունենալով ողբերգության մասշտաբը՝ հայ ժողովրդին։

Կոնգրեսը նաեւ կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ եւ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից եւ անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչեւ վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին։

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031