Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել էիր մեզ պաշտպանելու, թե՞ գլխներիս զուլում բերելու». Հովհաննես Մարգարյանը՝ Գյումրիում կատարված սպանդի մասին

Հունվար 16,2015 22:44

Գյումրեցի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հայաստանյան իշխանությունների հետ հավասարաչափ շահագրգիռ պետք է լինեն Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի սպանդի դրդապատճառները բացահայտելու, քանի որ, ըստ նրա,  ռուսներն էլ պետք է պարզեն՝ միգուցե սա ինչ-որ մեկի կողմից հրահրված սադրա՞նք է հենց իրենց երկրի դեմ: Վերջիվերջո, նմանատիպ ոճրագործները պատիվ չեն բերում երկրին:

«Գյումրիում կատարվածը հերթական անուշադրության, անտարբերության արդյունքն էր: Ես հրապարակավ հայտնել եմ, որ որպես գյումրեցի, լեննականցի՝ ես Գյումրու զինվորներից մեկն եմ, և ես՝ որպես շարքային քաղաքացի, որպես գյումրեցի, որպես պատգամավոր միանում եմ այն արդար պահանջին,որ ներկայացրել են մեր գյումրեցիները: Այո, չգիտեմ դրան ինչ անուն դնեմ, էդ վիժվածքին պետք է հանձնել Հայաստանի հանրապետության իրավապահներին, որպեսզի մենք դատաքննությունն իրականացնենք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ըստ արժանվույն պատժենք և բացահայտենք ամեն ինչ: Այլ խնդիր է, որ մենք մասնակից դարձնենք ռուս իրավապահներին այդ գործընթացին: Պետք է բաց լինի, ամբողջ աշխարհը պետք է տեսնի. խնդիրը ունի բարոյական կողմ, ոչ միայն իրավական կողմ, ես չեմ ուզում խոսել իրավական կողմից, ես չեմ ուզում խոսել պայմանագրի առանձին դրույթներից, ի վերջո, այդ պայմանագիրը երկու երկիր է կնքել: Մենք կարող էինք չէ՞ այդ պայմանագրի որևէ դրույթ փոխել,բայց ամենաահավորը, որ գյումրեցիները անտերության մեջ են հայտնվել, անուշադրության. կառավարությունը պարտավոր էր արտահերթ նիստ հրավիրել, որոշում կայացներ, դիմեր ՌԴ իշխանություններին և փոխանցեր մեր ժողովրդի արդարացի պահանջը, մինչդեռ սգո օր էլ չհայտարարվեց…Չորանար էդ արգանդը, որ ծնեց էդ տականքին», -անիծում է պատգամավորը: Նա հիշեցնում է, որ գյումրեցին սեփական մաշկի վրա առաջին անգամ չէ, որ զգում է ռուս զինվորականի պատճառած տառապանքը ու տեսնում է ռուս հրամանատարների հանցավոր անտարբերությունը:

Ըստ պատգամավորի, 1999 թվականին անմեղ մարդկանց գնդակահարեցին Գյումրու կենտրոնում ռուս զինվորականները, Վահրամաբերդում ականի պայթյունից երեխաներ զոհվեցին, բայց ռուս հրամանատարները անտարբերության են մատնում: «Պիտի ուսումնասիրեն, թե ինչ է տիրում էդ ռազմաբազայում, ասում են ՝ եթե լուրերը չդիտեին, չէին իմանա, որ իրենց զինծառայողը զենքով լքել է ռազմաբազան:Ես վերջը ծառայել եմ բանակում, կա հերթափոխի ղեկավար, պատասխանատու, 30 րոպեն մեկ ստուգում են: Երկրորդ՝ էդ զորամասը ФСБ է պատկանում, ո՞ւմ են զենք տալիս, ո՞ւմ են ուղարկում ծառայության, հիմա հռետորական հարց չհնչի՝ եկել էր մեր սահմա՞նը պաշտպանելու, թե՞ գլխներիս, լեննականցին մի լավ խոսք ունի, զուլում բերելու: Էս ամեն ինչին մենք պիտի օպերատիվ արձագանքենք, մենք պիտի հասնենք նրան, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները գոնե ցավակցություն հայտնեն հայ ազգին և զորակցություն հայտնեն արագ բացահայտման»,- ասում է Հովհաննես Մարգարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Mher says:

    Էս զուլումը են զուլումի հետևանքն է, որ 2008-ին դուք արեցիք:

  2. Հ.Շ. says:

    Բացի եթէ պարզապէս ալքոլային գժութեան եւ մտային հիւանդութեան վերաբերող ահաւոր ողբերգութիւն մըն է պատահածը, հաճեցէք նկատի ունենալ թէ մարդասպանը ծառայում էր թրքական սահմանի վրայ, եւ գործած ջարդից յետոյ ան ջանաց փախչիլ Թուրքիա, սակայն բռնուեցաւ ռուսերի կողմէ: Տեսնելով թէ ինչպէս դէպքը պատճառ դարձաւ որ սաստկանայ կարգ մը հայերի հակառուս դիրքորոշումը, հաւանական է թէ այս ամէնը թրքական դաւադրութիւն է, որ կը միտի խախտելու հայ-ռուսական յարաբերութիւնները, ճիշտ այն պահին երբ, յատկապէս եւ ի միջի այլոց Ուքրանիոյ խնդրով, տեղի կ’ունենայ Թուրքիոյ եւ Ռուսիոյ միջեւ նշանակալից մերձեցում: Ափսոս, պահի – հասկանալի – զգացողականութեամբ տարուած, եւ նաեւ կարգ մը քաղաքական գործակալների (դիտումնաւոր կամ անպատասխանատու) հրահրումով, կարգ մը հայեր կ’իյնան այս ծուղակը: — Հայդուկ Շամլեան, Գանատա

  3. հով says:

    Գյումրին իրենց չի ընտրում, էլ ինչի սուգ անեն ու իրենց կոտորեն նրանց համար !

  4. Արամ says:

    Հարգելի Գյումրեցի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյան, միթե դուք այդքան միամիտ եք կարծելով, թե ռուս զինվորը պաշտպանելու է մեզ ու մեր սահմանը թշնամու հարձակման դեպքում: Բերեք գոնե մեկ պատճառ, թե ինչու նա պետք է դա անի վտանգելով իր կյանքը։ Ժամանակն է ազատվել Սովետական շրջանից մեզ հասած Ռուս Հայկական դարավոր բարեկամություն բառակապակցությունից։ Ռուսաստանը ինչպես դա արել է անցյալում այնպես էլ այժմ կլքի մեզ օրհասական պահին։

  5. Մասիս says:

    Ինձ ՄԻ ԲԱՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄՙ երբ որ ցուցարարները գտնվում էին ՕԵԿ-ի Գյումրու գրասենյակի և փաստացի Հովհաննես Մարգարյանի հերանց տան , ինքը որտեղ էր, ինչու չեկավ ցուցարարներին հանգստացնելու, ուր էր փախել, ինքը չի ամաչում, երբ ասում է գյումրեցու հետ եմ, միթե բալասանյան սամվելից իրա վրա էլ է քաշվել պոպուլիզմը, ստախոսությունը, իրանք առաջ ջերմ ընկերներն էին և ինքը՝Մարգարյան Հովիկը նստել է բանտ 6ամիս կաթի փոշու գողության դեպքի հետ կապված բալասանյանի փոխարեն, հետո դարձավ այդ գործով վկա:Ինքն ու իր առաջվա ընկերը կերել էին Գյումրու համար եկած կաթի փոշի, հիմա մեկը քաղաքապետ է, մյուս ԱԺ պատգամավոր, էլ սրանք ոնց կարող են ազգային արժեքների մասին խոսել, ի դեպ, հարգելի խմբագրությունը, այդ գործը մեծ հնչեղություն ստացավ նաև մամուլում:Ու ընդհանրապես, հերիք չէ, որ սրանք խոսեն էս սպանության գործից,սրանցից մեկը իբր գալիս է ժողովրդին հանգստացնելու, վորովհետև ցուցարարները իրա թաղեցիներն էին, մյուսը՝պահ է մտնում, էն մյուս՝թռնում է, հիտլերը տեղում չէ, բայց տարածքում է պրինցիպով,քաղաքապետ կոչեցյալը, հերիք է հերիք, ամոթը ճիշտ է քաղաքական կատեգորիա չէ, բայց դա այն դեպքում, երբ անբարոյականներն են քաղաքականության մեջ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031