Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն է հրահանգել աշխատանքից ազատել մայրիկիս. գորիսեցի գործարար

Հունվար 17,2015 10:08

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը մորը՝ Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւիկ Սաֆարյանին աշխատանքից անօրինական ազատելու համար գրավոր դիմել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը պնդեց, որ մորն աշխատանքից ազատելու հրահանգ տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Դեռ օրեր առաջ դպրոցի տնօրենը մայրիկիս ասել էր, որ մարզպետը հրահանգել է ազատել աշխատանքից, այնուհետեւ ավելացրել է, որ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն է հանձնարարական տվել: Վարչության պետն էլ հերքում է, որ ինքը նման բան է ասել: Նա հասկանում է, որ պաշտոնական դիրքի չարաշահում է եւ աղմուկ բարձրանալու պարագայում պատասխան պետք է տա»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Նշենք, որ ավելի վաղ Սյունիքի մարզպետարանն անդրադառնալով «Չորրորդ իշխանություն» օրաթերթի հրապարակմանը, թե Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատման հրահանգ է տվել Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արևիկ Սաֆարյանին, իսկ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից սպառնացել են դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանին` պահանջելով շտապ կատարել հրահանգվածը՝ հերքում էր տարածել. «Լուրն իրականության և ճշմարտության հետ որևէ առնչություն չունի: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ նման բնույթի խնդիր առկա չէ և չի էլ կարող լինել, քանզի ոչ ոք իրավասություն չունի մանկավարժի հետ վարվելու այլ կերպ, քան նախատեսված է ՀՀ օրենքով: Գորիսի թիվ 3 դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանը հայտնեց, որ դպրոցում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և նման ապատեղեկատվությունն անհասկանալի է իրեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031