Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլեն Գաբրիելյանը լքեց հիվանդանոցը

Հունվար 18,2015 00:51

Քիչ առաջ Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ ճոճողը», որին ուշ երեկոյան չորս դիմակավոր անձինք մահակներով ծեծի էին ենթարկել Կողբացի փողոցում, լքեց 1-ին հիվանդանոցը:

Նա հրաժարվեց ինչպես լրագրողների հետ խոսելուց, այնպես էլ թույլ չտվեց, որ իրեն լուսանկարեն: Որքան էլ որ ընկերները եւ բժիշկները հորդորում էին, որ գոնե մեկ գիշեր մնա հիվանդանոցում, նա հրաժարվեց եւ գնաց:

Ավելի ուշ կարողացանք որոշ տեղեկություններ ստանալ բժշկուհի Նառա Լալազարյանից, որն ասաց, թե Վիլեն Գաբրիելյանի գլխին կար է դրվել, սակայն նա կտրականապես հրաժարվել է հետագա ամբողջական հետազոտություններից, ուստի չեն կարող ասել, թե ուրիշ վնասվածքներ ունի՞, թե՞ ոչ: Անգամ պարզ չէ՝ ուղեղի ցնցում ստացե՞լ է, թե ոչ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031