Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Կառավարությունը ժամանակ է շահում»

Փետրվար 02,2015 13:27

Կառավարության կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքը մինչև հուլիսի 1-ը հետաձգելը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով, զուտ ժամանակ ձգելու համար է: «Հետևաբար, անհրաժեշտ է ինչ-որ գործողություններ իրականացնել, ինչ-որ քայլեր կատարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը: Այս ժամանակահատվածում ԲՀԿ տնտեսական «բլոկի» մասնագետները դրան անդրադարձ անպայման կկատարեն, բայց, ըստ պատգամավորի, նաեւ քաղաքական քայլեր են պետք: «Ենթադրում եմ, որ արտահերթը տեղի կունենա»,- հստակեցրեց պատգամավորը:

Հարցին ի պատասխան` ինչպե՞ս է այդպես ստացվում, որ ԲՀԿ-ն մշտապես հայտնվում է այն բողոքի ակցիաների ժամանակ, որոնք արդեն լայն թափ են ստացել ու կարծես փորձում է դափնիներ վերցնել, Տիգրան Ուրիխանյանը նախ ասաց, որ հարցադրման հետ համաձայն չէ, քանզի կուսակցության պարտականությունն է հայտնվել ամենուրեք, որտեղ կա ժողովրդի վրդովմունք, այս կամ այն ոլորտի ներկայացուցիչների դժգոհություն: «Բա ի՞նչ պիտի անի խորհրդարանական, առավել ևս ոչ իշխանական քաղաքական ուժը, եթե ոչ չգա հարթակ` այնտեղ, որտեղ խնդիր ունեն: Բնականաբար այդպես էլ պետք է լինի»,- ասաց նա` ավելացնելով, որ ԲՀԿ-ն մշտապես է եղել ժողովրդի կողքին:

Ճշտող հարցին`շարժառիթը զուտ կուսակցական շա՞հն է, ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Կուսակցական շահը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների շահն է, տաքսիստների շահն է, ատամնաբույժների շահն է, «Նաիրիտ»-ի աշխատակիցների շահն է և այլն: Չթվարկեմ այն բոլոր օղակները, որոնք արդեն անընդմեջ դուրս են գալիս իրենց բողոքն արտահայտելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728