Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ տարբերություն չկա օտար զավթիչի և սեփական օլիգարխիկ զավթիչների միջև». «Ժողովրդավարական Հայրենիք»

Փետրվար 02,2015 14:22

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

 

 

2015թ. հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի»ավտոերթը դեպի Արցախ կանխվեց «Ազատ» Արցախի մուտքի մոտ` ոհմակի կողմից, որոնց զգալի մասը կրում էին ոստիկանական համազգեստ:

Կատարվածը, եթե ներկայացվեր առանց մեկնաբանության, յուրաքանչյուրի մոտ տպավորություն կձևավորվեր, որ Ադրբեջանական դիվերսիոն գումարտակ է ներթափանցել Հայաստան:

Միայն ոխերիմ և մարդկային կերպարանք չունեցող թշնամին չէր թողնի նահանջի միջանցք և կշարունակեր հետապնդել:

Այնուամենայնիվ, մեր հասարակության համար ծանոթ ձեռագիր է, ինչի ականատեսն ենք եղել 2003թ. ապրիլի 12-ի գիշերը` Բաղրամյան պողոտայում, 2007թ. մայիսի 9-ին` Նալբանդյան փողոցում, և 2008թ. մարտի 1-ին:

Ոհմակը թույլ չտվեց Արցախ մուտք գործեն նրանց, որոնք, ժամանակին, առանց վարանելու, իրենց կյանքը նվիրաբերել էին Արցախ աշխարհին: Այսօր նրանց ընտանիքների ներկայությամբ նսեմացնում ու ծեծի են ենթարկում, ինչը, ժամանակին, թուրքի երազանքն է եղել:

Մենք դիմում ենք հասարակության կողմից մեծ հարգանք վայելող, նաև Արցախի ազատամարտի մասնակից Պարգև Սրբազանին` համացանցում վերոնշված կադրեր տեսնող, սահմանը պահող զինվորին արդյո՞ք հավատ կներշնչի օր ու գիշեր իշխանական ու ոչ իշխանական քարոզչությունը հայրենասիրության ու միասնության մասին, և այն դեպքում, երբ  իրական թշնամին յուրաքանչյուր օր երազում ու փորձում է մտնել մեր տունը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, խորը ցավ ապրելով կատարվածի համար, դիմում է ամբողջ հայությանը` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ժամանակն է սթափվենք, խեղդենք մեր միջի ստրուկը և հասկանանք, որ որևէ տարբերություն չկա  օտար զավթիչի և սեփական օլիգարխիկ զավթիչների միջև:

Ժամանակն է անհրաժեշտ պահին ոտքի կանգնենք և մեր Հայրենիքը ազատագրենք ոչ միայն զավթիչներից, այլև նրանց թողած կեղտոտ ժառանգությունից:

Աստված օգնական Հայ ժողովրդին:

 «Ժողովրդավարական Հայրենիք»

կուսակցության քաղաքական խորհուրդ                                                       

02.02.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728