Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Հարությունյան. «Տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի նվազում ենք գրանցում»

Փետրվար 02,2015 15:32

«Ճանապարհային ոստիկանության գերխնդիրը մնում է ճանապարհային երթեւեկության անվտանգությունը»,- փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ 2014 թվականի ընթացքում գրանցվել է 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որի ընթացքում զոհվել է 297, մարմնական վնասվածք է ստացել 4479 մարդ:

Պարոն Հարությունյանը նշեց, որ 2013 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ մարմնական վնասվածքների աճ է գրանցել, իսկ զոհերի թիվը նվազել է 19-ով. «Նախորդ մի քանի տարիների վիճակագրական շարժընթացը ցույց է տալիս, որ մենք տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի նվազում ենք գրանցում, այսինքն՝ շարժընթացի մեջ մենք դրական միտում ունենք: Անչափահասների մասով գրեթե նույն վիճակն է արձանագրվել, այսինքն՝ ունենք ճանապարհատրանսպորտային պատահարների աճ, մարմնական վնասվածքների աճ եւ զոհերի նվազում»:

Պարոն Հարությունյանը նշեց, որ 2014 թվականի ընթացքում երթեւեկության արագության գերազանցման խախտմամբ գրանցվել է 28 812 խախտում, նախորդ տարվա 3923-ի դիմաց, ոչ սթափ վարելու 3466 դեպք է գրանցվել, նախորդ տարվա 2745-ի դիմաց: Նա հավելեց, որ 2014 թվականի ընթացքում խախտումների համար 3 միլիարդ հարյուր միլիոն դրամ գումար է մուծվել, որը նախորդ տարվա համեմատ մի փոքր քիչ է, իսկ տեխնիկական սարքերով գրանցված խախտումների համար 8.5 միլիարդ դրամ է մուծվել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728