Լրահոս
Օրվա լրահոսը

2019-ին սմարթֆոնների էկրանները կունենան 6,9 դյույմ անկյունագիծ. ItTrend

Փետրվար 02,2015 15:46

Apple ընկերությունը երկար ժամանակ պնդում էր, որ սմարթֆոնի էկրանի անկյունագիծը չպետք է գերազանցի 4 դյույմը։ Սակայն 2014-ին այս պնդումը հետ նահանջեց՝ ի շահ եկամտի, ու թողարկվեց iPhone 6 Plus-ը՝ 5,5 դյույմանոց էկրանով։ Իսկ Android-սմարթֆոնների շուկայում մեծ էկրանով մոդելները վաղուց մեծ հաջողություն են վայելում։

Ըստ androidinsider.ru– ի,  Juniper Research վերլուծական ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ տարեցտարի գաջեթների չափսերը կմեծանան, իսկ 2019-ին կարտադրվի ավելի քան 400 մլն սարք՝ 5,5-6,9 դյույմ անկյունագծով։ Համեմատության համար նշենք, որ 2015-ին արտադրվել է նման չափսերի միայն 138 մլն սարք։

Շուկայի վրա մեծ ազդեցություն է ունեցել առաջին Galaxy Note սմարթֆոնը, որը թողարկվել է 2011-ին։ Հիշեցնենք, որ մոդելն ունի 5,3 դյույմանոց էկրան։ Նման սարքերի առավելությունը բոլորը մեկում համադրելու, միաժամանակ սմարթֆոն ու պլանշետ ունենալու հնարավորությունն է։

ItTrend

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728