Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները «Moscow Open»-ում առաջատարների շարքում են

Փետրվար 07,2015 17:53

Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող «Moscow Open» շախմատային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս:

Ուժեղագույնների «A» խմբում Տիգրան Լ. Պետրոսյանը (նկարում) յոթ տուրից հետո վեց միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատար Էռնեստո Ինարկիեւին, որի հետ խաղում է այսօր:

«B» խմբում, որին մասնակցում են կանայք, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը 5,0 միավորով առայժմ 20-րդն է: Բայց այստեղ մասնակիցներն այնքան խիտ են դասավորված, որ Լիլիթի ու չորս առաջատարների միջեւ միավորների տարբերությունը 1,0 է:GALOYAN

«Ուսանողների» մրցաշարում գերազանց է հանդես գալիս գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը 4,5 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ moscowchess.org-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728