Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Հնարավոր է Գագիկ Ծառուկյանին զրկեն մանդատից»

Փետրվար 13,2015 00:07

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ՀՀԿ-ն գումարել էր  ԳՄ եւ խորհրդի  նիստեր: Մինչ խորհրդի նիստն ավարտվելը արդեն լրատվամիջոցներում  տարածվել էր Սերժ Սարգսյանի ելույթը, որի ամբողջությամբ ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սխալ քաղաքական քայլերին, խոսք է գնացել Գագիկ Ծառուկյանին Անվտանգության խորհրդից հանելու եւ Ազգային ժողովի նիստերից բացակայելու պատճառով առաջնահերթ քայլեր ձեռնարկելու մասին:

Լրագրողների հետ զրույցում Սամվել Նիկոյանը դրական գնահատեց Սերժ Սարգսյանի  քննադատությունը, համարեց, որ պահը հասունացել էր. «Գործողությունները պետք է տեղավորվեն օրենքի մեջ»,- ասաց նա, ավելացնելով, որ եթե քաղաքական գործիչը խոսում է  երկրի, պետության մասին, նախ պետք է պահանջի իրենից: Հարցին թե արդյոք հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանին բացակայությունների պատճառով զրկեն ԱԺ պատգամավորի մանդատից, Սամվել Նիկոյանը պատասխանեց, որ հնարավոր է գործընթացը տանի դեպի դա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Գագիկ Ծառուկյանին զրկեն մանդատի՞ց… թէ որ այդպես անեն, ինք անդրադառնալո՞ւ է արդյոք… պիտի որ լաւ բացատրեն, հա՞… (նախ պիտի սկսին լուր տալով թէ մանդատ ուներ…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728