Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի արտահայտությունը, որ հունից հանել է Սերժ Սարգսյանին

Փետրվար 16,2015 12:43

«Սերժ Սարգսյանի պես զուսպ, ամենաբարդ իրավիճակներում հավասարակշիռ դիրք ունեցող պետական քաղաքական գործիչը հանդես է գալիս բավականին կոշտ հռետորաբանությամբ: Պատճառը պետք է փնտրել փետրվարի 5-ի խորհրդաժողովում ընդդիմադիր դե ֆակտո ամենաազդեցիկ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի արտահերթ ընտրություններ իրականացնելու հայտարարության մեջ»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Ըստ պարոն Հարությունյանի՝ այդ հայտարարությունը նշանակում է. նախևառաջ հանրային կյանքը խոշոր քաղաքական և քաղաքացիական ցնցումների մեջ գցելու գնով՝ փորձել անցկացնել իշխանափոխություն: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այդ պատճառով էլ ՀՀ նախագահը հանդես եկավ կանխարգելիչ ելույթով:

Այնուհետև Խոսրով Հարությունյանը հիշեցրեց փետրվար 5-ի՝ Գագիկ Ծառուկյանի ելույթից մի միտք, երբ նա հայտարարել էր. «Որևէ անզգույշ բառ և հարյուր հազարավորների կհանենք փողոց»: Պարոն Հարությունյանն ասաց, որ այս հայտարարությունը ևս հունից հանել է Սերժ Սարգսյանին ու ասաց. «Սա իշխանություններին կարգի հրավիրելու անթաքույց ձգտում է: Կարգի հրավիրելու իրավունք իրեն կարող է վերապահել այն անձը, որ նման իրավունք ձեռք է բերել հանրային կյանքում ներդրումներով և այլն»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ նախագահի ելույթը նախագահին վայե՞լ էր, և արդյոք նույն մոտեցումը, ինչ Ծառուկյանի հանդեպ է կիրառվում, կիրառվելո՞ւ է նաև յուրայինների նկատմամբ, պարոն Հարությունյանն ասաց. «Նախագահը, երբ խոսում էր, որ ինքն իր մեղքի բաժինն ունի, խոսք էր գնում նաև նրա մասին, որ յուրայինների նկատմամբ կլինենք պահանջկոտ: Ինչ վերաբերում է նախագահին վայել ելույթին, ապա նախագահի հասցեին ով ինչ ասեք՝ ասել է, ընդդիմադիր դաշտից նաև, անվանական վիրավորանքներով և այլն, բայց նախագահը երբեք իրեն թույլ չի տվել որևէ բան ասել: Իսկ որևէ անզգույշ խոսքի մասին հայտարարությունը՝ կարգի հրավիրելու, մատ թափ տալու նման բան է, ուստի նախագահը մարդ է, արյունից է, մսից»:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի պատասխանից երևում է, որ վտանգը չեն գիտակցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Manvel says:

    Քանի կուսակցություն փոխեցիր երեսփոխան մինչև հասար քո երազած փառքին դավաճան

  2. Տիգրան says:

    Կարդալով հոդվածը եվս մեկ անգամ համոզվեցի որ Հանրապետական կուսակցությանը միանշանակ պետք է լիկվիդացնել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728