Լրահոս
Օրվա լրահոսը

Նուլանդը՝ դիվերսանտների մասին. «Տեղի է ունեցել հանցագործություն, բայց կոչ եմ անում ՀՀ-ին անել հումանիստական ժեստ»

Փետրվար 18,2015 18:04

«Տեղի է ունեցել սոսկալի հանցագործություն, բայց կոչ ենք անում պատկան մարմիններին կատարել այդ հումանիստական ժեստը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում գերիների վերադարձը, ինչպես հայտարարել եք, երբ խոսքը քրեական հանցագործության մասին է և կա նաև Սաֆարովի նախադեպը, լրագրողների հետ հանդիպմանը այսպես պատասխանեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը:

Հիշեցնենք, որ Վիկտորյա Նուլանդը տարածաշրջանային այցով այցելել է Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, և երեկ Ադրբեջանում նա հայտարարել էր,  որ որպես մարդասիրական քայլ Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանցի գերիներ Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին:

Անդրադառնալով մեր մյուս հարցին՝ չե՞ք դատապարտում Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները, տիկին Նուլանդը պատասխանեց. «Մեզ համար շատ մտահոգիչ է շփման գծում բռնությունները: Ես դա իմ այցի ընթացքում նշել եմ, ուզում եմ, որ լինեն հանգիստ ժամանակներ ես դա կոչ եմ արել նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպումներում: Կոչ եմ արել նաև արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկի օգուտ չի բերում»:

Նշենք, որ Վիկտորյա Նուլանդը ՀՀ-ում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի հետ, քննարկել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական կապերը ամրապնդելու, ժողովուրդների միջև կապերը խորացնելու և ԼՂ հակամարտության արդարացի և տևական կարգավորմանն առնչվող հարցեր:

Տեղեկացնենք նաև, որ լրագրողների հետ հանդիպմանը տիկին Նուլանդը եկավ ՀՀ նախագահի նստավայրից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728