Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին քաղաքագիտական վերլուծությունները կեղծիք էին». «Հրապարակ»

Փետրվար 20,2015 10:22

Քաղաքագետ Սարո Սարոյանը հիշեցրեց նախկինում արված վերլուծությունները, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող ողջ պրոցեսը «փուչիկ» է, ու չի կարելի շատ լուրջ մոտենալ այդ ամենին, հատկապես Ծառուկյանի ընդդիմադիր նկրտումներին. «Վաղուց ենք ասել, որ ողջ բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին քաղաքագիտական վերլուծությունները կեղծիք են, բայց քանի տարի այդ փուչիկն անընդհատ փչվեց»։

Սարոյանը հետահայաց հիշեցրեց Ծառուկյանի՝ կեղծ ընդդիմադիրի գործունեության քրոնիկան, սկսած նախագահական ընտրություններին իր ասելիքը պարբերաբար «հաջորդ դասին» տեղափոխելու ձգձգումներից, վերջացրած վերջին անբովանդակ հանրահավաքներով. «Ժողովուրդը վերջին 4-5 տարիներին այս ամենը տեսավ, թե ինչպես իրեն անապատում սոված ման տվեցին, ու, ի վերջո, այդ փուչիկը վերջնականապես պայթեց այն ժամանակ, երբ բարձրացվեց արտահերթ ընտրությունների հարցը»։

Ի վերջո՝ օլիգարխն օլիգարխ է մնում, ու երբեք նա իր շահերը չի ստորադասի ժողովրդի շահերին, ու քրեաօլիգարխիկ համակարգն էլ երբեք չի կարող դեմոկրատիա հաստատել։ Դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ։ «Իսկ այս ամենի արդյունքում ժողովուրդը մնաց միայնակ ռեժիմի դեմ հանդիման»։ Սարո Սարոյանը կոչ է անում ժողովրդին գործի անցնել եւ Հայաստանում դոմինանտ դարձնել քաղաքացիական պայքարը, ընդվզումը, քանի որ ռեժիմի տապալումը կուսակցական խնդիր չէ, ու ոչ մի կուսակցություն դրա դեմ չի պայքարում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728