Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ծառուկյան Գագիկին չներվեց իրեն ոչ բնորոշ քաղաքական գործունեության ֆինանսավորումը»

Փետրվար 23,2015 12:50

«Ծառուկյան Գագիկին առաջին հերթին չներվեց ուրիշների քաղաքական գործունեության՝ իրեն ոչ բնորոշ քաղաքական գործունեության ֆինանսավորումը: Իրեն դրդել են այդ իրավիճակին»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Վերջին ներքաղաքական իրադարձությունների առնչությամբ պարոն Իգիթյանը համարում է, որ ամեն ինչ վերադառնում է իր տրամաբանական իրավիճակին:

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ, առավել ևս այն մարդկանց համար, որոնք խոցելի են, առավել ևս այն մարդիկ, որոնք իրենց կյանքը կապում են բիզնեսի հետ և հավելեց. «Եվ եթե ներվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների, օրինակ՝ ինձ, դա չի ներվում որևէ բիզնեսմենի: Ես կարող եմ քննադատել Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, և դա նորմալ է, քանի որ դա բնորոշ է»:

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ընդդիմադիր դաշտը նորից, այսինքն՝ վաղուց ազատ է: Եռյակի ճակատագրի հետ կապված՝ պարոն Իգիթյանն ասաց. «Ուժերը չեն կարող միավորվել կարմիր գծերի շուրջ»:

Aravot.am-ի հստակեցմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն նկատի ունի՝ ասելով, թե Գագիկ Ծառուկյանին դրդել են և հետևաբար ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի կողքին չկանգնեց սրացման պահին, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Կողքին կանգնելը դժվարանում եմ քաղաքական կատեգորիա համարել: Նամակ է հղել, նամակում էլ որոշ բարի խոսքեր է ասել, որը երբեք չէր ասել: Հիմա որոշեց, որ պետք է Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական գործիչ բնորոշումը տա և բարի խոսքերով աջակցի: ՀԱԿ-ում 40-45 վարչության անդամներ կան, որոնք ավելի լավ գիտեն պատճառները: Հո մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞: Երևի թե դա բուրժուադեմոկրատական հեղափոխության հետևանքներն են. մարդկանց բուրգից վերցնել և շպրտել քաղաքական դաշտ: Բուրգից հանել այն մարդկանց, որոնք քաղաքական գործունեության՝ հատկապես ընդդիմադիր գործունեության փորձ չունեն և քաղաքական դաշտում նրանք և խոցելի են և ոչ ուժեղ»:

Պարոն Իգիթյանը չի բացառում, որ գործարքներ և պայմանավորվածություններ եղել են: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն լքող պատգամավորների վարքագծին՝ պարոն Իգիթյանը նշեց. «Երևի թե նրանց տեղը հենց ՀՀԿ-ն պիտի լիներ»:

Ներքաղաքական իրադարձություններին ռուսական ազդեցություն պարոն Իգիթյանը այնքան էլ չի տեսնում ու նշում. «Չեմ կարծում, որ ՌԴ-ն պետք է ազդեր այս իրավիճակի վրա, հատկապես, որ ԲՀԿ-ն Եվրասիական միության՝ ՀՀ անդամակցության կողմնակից էր: Թվում է, թե Ռուսաստանին պետք է ձեռնտու լիներ, քանի որ ընդդիմադիր դաշտն էլ է պրոռուսական և լրիվ Ռուսաստանի կողմից հաշվարկելի էր՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Իսկ այս իրավիճակը դժվար է հաշվարկել»:

Կապված գործարար Սամվել Կարապետյանի միջամտության հետ՝ պարոն Իգիթյանը նշեց. «Սամվել Կարապետյանին Պուտինը չի ուղարկել: Դա անձնական բիզնեսի, ընկերական հարց է, երբ ընկերը ընկերոջն է փրկում և փրկում է նաև իր դեմքը, ինչու չէ նաև Սերժ Սարգսյանին: Այս պայքարը կարող է վնասել նաև Սերժ Սարգսյանին և իր շրջապատին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728