Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Եվրասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Փետրվար 25,2015 15:10

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (EDB) պատվիրակությանը, որի կազմում էին բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը, ներդրումային ծրագրերի խմբի ղեկավար Ալեքսեյ Չերեկաևը և հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Արմեն Պողոսյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի գործունեության արդյունավետությունը և հուսով ենք, որ այս հանդիպումով սկիզբ կդրվի  նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությանը», –իր խոսքում նշել է նախարարը:

Նախարարը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գերակայություններն ու առաջիկա առաջնահերթ ծրագրերը` մատնանշելով հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Մասնավորապես, նախարարը նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունը հետաքրքրված է ջերմոցային տնտեսությունների և ձկնաբուծության ոլորտների ֆինանսավորման ծրագրերի իրականացմամբ: Նախարարն ընդգծել է նաև ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման անհրաժեշտությունը` հատկապես կարևորելով ջրամբարների կառուցման խնդիրը:

Սերգեյ Իգնատովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` հույս հայտնելով, որ գերատեսչության և բանկի համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ և կկրի շարունակական բնույթ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացվող մի շարք այլ հարցեր ևս:

Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել համատեղ ծրագրերի մշակման ուղղությամբ:

  

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728