Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկեպսակ և ծաղիկներ՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձանին

Փետրվար 25,2015 16:05

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի առիթով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից կազմակերպված միջոցառումներից մեկն էլ տեղի է ունեցել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից Զորավարի արձանի մոտ:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել  Զորավարի արձանին: Տոնական հանդիսությունն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարի համույթների, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի  խմբերի կատարումներով: Անդրադարձ է եղել 19 -րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժման գործում Անդրանիկ Օզանյանի ունեցած անգնահատելի դերակատարմանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728