Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը խոստացել էր այլեւս երբեք չանդրադառնալ «մարգինալներին». «168 ժամ»

Մարտ 03,2015 12:15

Անցյալ տարի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահը խոստացել էր «փակել մարգինալների թեման և այլևս երբեք չանդրադառնալ դրան՝ նույն բանն ակնկալելով նաև իր գործընկերներից». «Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանրուքների պատճառով շեղվելու իրավունք չունենք»։

Սակայն մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձավ այլ ընդդիմադիր ուժերին, այս անգամ՝ կոդավորված։

Հարցին՝ այդ «լրջագույն գործը», որի մասին խոսում էր առաջին նախագահը, ավարտվա՞ծ է, եթե՝ ոչ, ինչո՞ւ նորից անդրադարձ կատարվեց այդ ընդդիմադիր ուժերին, Արմեն Բադալյանն այսպես պատասխանեց. «Բնականաբար, անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ամբողջովին այլ էր, քան այս տարվա մարտի 1-ի կտրվածքով, որովհետև անցյալ տարվա հոկտեմբերին եռյակն ինչ-որ գործընթաց էր սկսել, ինչպես իրենք էին անվանում՝ իշխանափոխության գործընթացը, իսկ մարտի 1-ի դրությամբ, բնական է, որ այդ գործընթացն առաջ չի ընթանում՝ կապված ԲՀԿ-ի նկատմամբ իշխանությունների իրականացրած այդ քաղաքականության հետ։

Հասկանալի է, որ իրավիճակներն ամբողջովին այլ են, և այն ժամանակ, երբ իշխանափոխության գործընթաց էր տեղի ունենում, և եռյակի անդամները, ամենայն հավանականությամբ, ենթադրում էին, որ իրենք հաջողություն կունենան, նրանք չէին ցանկանում ուշադրություն դարձնել այդ ուժերի վրա։ Քանի որ հիմա այդ գործընթացը առժամանակ կանգնեցվել է, նաև հաշվի առնելով, որ մոտակա 2 ամսվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հիմնականում զբաղված է լինելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանրային միջոցառումներով, և այդ հարցն է հիմնականում քննարկվելու ինչպես՝ Հայաստանի ներսում, այնպես էլ՝ դրսում, ապա, ինչպես առաջին նախագահը նշեց, այստեղ իրենք առժամանակ կանգնեցնում են իրենց ակտիվ գործունեությունը։ Եվ, բնականաբար, նորից այն ուժերը, որոնց ինքը ժամանակին մարգինալ էր անվանում (որը, ես չեմ կարծում՝ ճիշտ տերմինաբանություն է), կարող են նորից ասպարեզ մտնել և փորձել այստեղ իշխանափոխություն անել՝ մինչև ապրիլի 24-ը։ Այսինքն՝ հակասություն չկա, իրավիճակը փոխվեց»։

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031