Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն քաղաքական մրցակիցների՞ն է, որ ուզում է փչացնել Լ.Տեր-Պետրոսյանը, թե՞ նաեւ ապրիլի 24-ը. «Հայոց աշխարհ»

Մարտ 03,2015 12:51

ՀԱԿ-ի առաջնորդը փորձում է ձեռի հետ, հընթացս լուծել նաեւ ընդդիմադիր դաշտում իր մրցակիցներին վարկաբեկելու, ավելի ճիշտ, այս դեպքում փչացնելու խնդիրը` ուղղակի հայտարարելով. «Վստահ եմ, որ իշխանությունները ոչ միայն խոչընդոտներ չեն հարուցի, այլեւ ամեն ինչ կանեն այդ հանրահավաքների բազմամարդությունն ապահովելու համար։ Այսինքն` տվյալ ուժերն այդ առումով ունենալու են իշխանությունների անվերապահ աջակցությունը»:

Փչացնելը` փչացնել, սակայն միայն քաղաքական մրցակիցների՞ն է, որ ուզում է փչացնել Լ.Տեր-Պետրոսյանը, թե՞ նաեւ ապրիլի 24-ը կամ այդ ամբողջ ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը, որը, գաղտնիք չէ, գերակա է Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի քաղաքական օրակարգում:

«Հայ ազգային կոնգրեսը, բնականաբար, ոչ միայն իրավունք չունի ազգին զրկել փրկության (համատեքստում` ժողովրդին իրենց հետեւից տանելու եւ իշխանափոխության.- ծ.հ.) այդ եզակի հնարավորությունից, այլեւ պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստել դրան,- իր նույն ելույթում ասել է ՀԱԿ առաջնորդը:- Այդ պատճառով կոնգրեսը, զանգվածային միջոցառումները շուրջ երկու ամսով հետաձգելուց բացի, սիրահոժար կերպով այդ ուժերին է տրամադրում մարտի 2-ից մինչեւ մարտի 16-ն արտոնված իր բոլոր տասնհինգ հանրահավաքները»։

Իհա՛րկե ոչինչ, որ կոնգրեսի` իր ուժերի ներածին չափով «ազգի փրկությանը» նպաստելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի խոսքը այն նույն ուժերի մասին է, որոնց ընդամենը վայրկյաններ առաջ վերագրում էր իրենց հայհոյելու, վարկաբեկելու, զրպարտելու, մարդկային կերպարանքն իսպառ կորցնելու, «հիմնական ընդդիմության» նկատմամբ վարչախմբի կիրառած բռնություններից ցնծալու եւ հրճվելու գրեթե մահացու մեղքեր:

Կարեւորը բոլորովին այլ է` մենք չենք հարամի ապրիլի 24-ը, կընկալվենք իբրեւ ազգի գերակա խնդրի առաջնայնությունը հասկացող, կմնանք անբիծ, իսկ դուք այլ հնարավորություն չեք ունենալու… Արխային հարամեք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ահա, կարծում ենք, հենց սա է նախկին նախագահի գլխավոր մեսիջը նրանց, ում, ըստ էության, կեղծ ընդդիմություն է համարում կամ ներկայացնում:

Այսպիսով նա մի կողմից փորձում է փչացնել ՀԱԿ-ի մրցակիցներին, մյուս կողմից` հենց նրանց ձեռքերով կրակից շագանակներ հանել: Թո՛ղ որ, մեղմ ասած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հարամելու դեպքում հայության ու մեր սերունդների նզովքը նրանց խղճի վրա ծանրանա, իսկ ինքը մաքուր կամ, ինչպես ասում են, ջրից չոր դուրս գա։

Ա. ՄԱՄՒԿՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031