Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԺԿ-ն ընդունել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

Մարտ 03,2015 13:39

Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բանաձևի տեքստը կազմել և  համաժողովին են ներկայացրել Հայաստանից ԵԺԿ անդամ երեք՝ ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգության» գործընկերների հետ մասնակցում է ԵԺԿ աշխատանքներին։

«Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը:

Բանաձեւում մասնավորապես ասվում է.

«ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ եւ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին`ապրիլի 14, 2015:

1. Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել եւ մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները եւ էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության եւ նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաեւ ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու եւ իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն եւ նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում:

2. Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի հայկական ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին եւ երախտագիտությամբ խոնարհվում ենք նահատակված, ինչպես նաեւ փրկված հերոսների առջեւ, ովքեր պայքարել են կյանքի եւ մարդկային արժանապատվության պահպանման համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ ցեղասպանության հետ եւ անքով բնաջնջման եւ բռնի տեղահանման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաեւ Պոնտոսի հույները եւ ասորիները: Մենք հարգում ենք նաեւ նրանց հիշատակը:

3. Մենք միանում եւ մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման եւ պատմական արդարության հաստատման համար:

4. Կոչ ենք անում Թուրքիային հետեւել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունը ընդունելու եւ հայկական ցեղասպանութան եւ դրան հետեւող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաեւ, նյութական եւ բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին եւ դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը:

5. Դիմում ենք Թուրքիայի կառավարությանը իր ստանձնած օրենսդրական պարտավորությունները հարգելու եւ կյանքի կոչելու պնդումով, ներառյալ այն դրույթները, որոնք վերաբերվում են հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես այդ համատեքստում կարեւորվում է անցյալ դարում բնաջնջման կամ ոչնչացման ենթարկված հայկական եւ այլ մշակութային ժառանգությունների մանրամասն ցուցակագրումը, հնագույն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների եւ Արեւմտյան Հայաստանում տեղակայված այլ պատմամշակութային արժեքների վերականգնման ռազմավարության զարգացման հեռահար նպատակով` դարձնելով վերոհիշյալ հաստատություններից շատերը գործող մշակութային եւ կրոնական կենտրոններ:

6. Մենք կոչ ենք անում ԵՄ, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց անկախ իրենց ազգային եւ կրոնական պատկանելիությունից, միավորել ջանքերը պատմական արդարությունը վերկանգնելու եւ հայկական ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի արժանի տուրք մատուցելու գործում.

7. Հաշվի առնելով վերոհիշյալ դրույթները` ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտավորությունների եւ իր որդեգրած եվրոպական չափանիշներին համապատասխան միջոցառումներ.

• Ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը եւ հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

• Ձեւավորել իրապես եվրոպական Թուրքիային համապաստախանող տեսլական, ինչպես նաեւ, գործողությունների ծրագիր, որն իր մեջ ներառում է խոսքի ազատությանը եւ հայկական ցեղասպանությանը վերաբերող հարցերի ազատ բարձրաձայնումը պետական հասարակական եւ կրթական հասատատությունների մակարդակով, ինչպես նաեւ կրոնական եւ մշակութային հուշարձանների վերականգնումը եւ դրանց հանձնումը հայակական եւ այլ համայնքներին:

• Ձեռնարկել երկար սպասված հայկական ազգային ժառանգության ճանաչումը, որը հիմնված կլինի հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման, խարսխված պատմության ընդունման, կնճռոտ հարցերի խաղաղ կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների լիակատար եվրոպականացման վրա:

8. Կոչ ենք անում Եվրոպական Միությանը,ԵՄ Հանձնաժողովին, Խորհդրին եւ Խորհրդարանին, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությանը ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտավորություններին` կենտրոնացնել ուշադրությունը ճանաչման եւ մեր ընդհանուր ժառանգության վերականգնման եւ վերահաստատման վրա, ընդսմին, առաջադրված, այնուհետ եւ նշվող ապրիլի 24-ը հայկական զոհերի հիշատակի պաշտոնական օր ընդունելու, հայկական ցեղասպանությունը եւ մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու համար:

9. Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031