Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպես էլ չհասկացանք, երբ ԲՀԿ-ն պոկվեց իշխանությունից». Ալեն Սիմոնյան

Մարտ 03,2015 14:04

«Մեզ համար պարզ էր, որ այսպիսի իրավիճակ էր ստեղծվելու և մենք այդպես էլ չհասկացանք, երբ ԲՀԿ-ն պոկվեց իշխանությունից և դարձավ ընդդիմություն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը:

ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ անդրադարձավ գնահատականներին, թե քաղաքական դաշտը՝ ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններից հետո դատարկվել է. «Դաշտում կան քաղաքական ուժեր, ովքեր ինչպես նախկինում, հիմա էլ շարունակում են աշխատել և իրենց քաղաքական գիծն առաջ տանել»:

Ինչ վերաբերում է 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, ասաց, որ ՀԱԿ-ը և Լեւոն Տեր Պետրոսյանը վերականգնվելու խնդիր ունեն: Նրա խոսքով, ՀԱԿ-ը փորձեց ուժ քաղել ԲՀԿ-ից, բայց չստացվեց, և հիմա փորձում է այն քաղել այլ ուժերից: Հետո ընդգծեց.«Հանրապետությունում կա քաղաքական, տնտեսական, տեղեկատվական մենաշնորհ: Մենաշնորհման գործընթաց գնում է նաև ընդդիմադիր դաշտում»:

Հետո ասաց, որ ճիշտ չեն՝ միակ, անկրկնելի, կեղծ, ընդդիմադիրներ որակավորումները, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պայքարում է յուրովի. «Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում հանրության գիտակցության մեջ մտցնել՝ երթերի, հանրահավաքների նկատմամբ տոտալ վախ, թե եթե լինեն հանրահավաքներ արյուն են թափելու»:

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ, ՀԱԿ-ի հայացքը համընկնում է իշխանության հայացքների հետ, նա համընկնում է տեսնում նաեւ իշխանության ու ՀԱԿ-ի գործելաոճում. «Երբ դրվում է այն սկզբունքը, թե կամ մեզ հետ ես կամ մեր դեմ: Արդեն երկար տարիներ է՝ փորձ է արվում մենաշնորհացնել ընդդիմադիր դաշտը և դրա հետևանքով իշխանափոխություն չի լինում և կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանին պահում են իր տեղում»:

Նա հիշեցրեց, որ երբ ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում էր, քաղբանտարկյալներն անազատության մեջ էին: Ըստ նրա, ԲՀԿ- ն ևս ունի իր պատասխանատվության բաժինը: Հարցին, թե նույնը ՕԵԿ-ի մասին կարելի՞ է ասել, Ալեն Սիմոնյանը դրական պատասխանեց:

ՕԵԿ խոսնակն էլ պնդեց, որ ՕԵԿ-ը երբեք չի խուսափել պատասխանատվության իր բաժնից. «Մեր գործողությունների համար մենք կրել ենք պատասխանատվություն»:

Անդրադառնալով իրենց ուղղված «մարտի մեկի» մեղադրանքներին՝ ասաց, որ որեւէ կապ չունեն, քանի որ իշխանության մաս չեն եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031