«Աբրահամ Մանուկյանը չի արել նման արտահայտություն, նա ունի հարգալից վերաբերմունք Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, գործակցային ու գործընկերական հարաբերությունների մեջ է նրա հետ, իսկ համապատասխան լրատվամիջոցը, հավանաբար խեղաթյուրել է նրա խոսքերը»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ դեռևս խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ Աբրահամ Մանուկյանն այդ ամենն իրեն հայտնել է հեռախոսազրույցում:
Հիշեցնենք, News.am-ին տված հարցազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանն, ըստ էության, չէր թաքցրել, որ խնդիր ունի Նաիրա Զոհրաբյանի`ԲՀԿ նախագահ դառնալու հնարավոր հեռանկարի հետ: Ավելին, թույլ էր տվել ոչ կոռեկտ ձեւակերպում`ասելով. «Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:
Մինչդեռ News.am-ի թղթակիցը «Առավոտին» հայտնեց, որ ունի ձայնագրությունը, որտեղ Աբրահամ Մանուկյանը հստակ ասում է այն, ինչ հրապարակվել է հարցազրույցում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ