Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում շուտով ընդհատակյա դատավարություն կլինի»

Մարտ 06,2015 12:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը Հայկ Կյուրեղյանի քրեական գործով դատական նիստը չկարողացավ շարունակել, քանի որ թե մեղադրողը, թե մնացյալ կողմերը դատարան չէին ներկայացել:

Հ. Կյուրեղյանի, որը մեղադրվում է Շանթ Հարությունյանի դատական անդրանիկ նիստի օրը նույն այս դատարանի շենքի դիմաց խուլիգանություն կատարելու համար, պաշտպանության կոմիտեի համակարգող Ռուբեն Մնացականյանն Aravot.am-ին ասաց, թե Հայաստանում այս դատը թեւակոխել է որակական նոր փուլ, շուտով «ընդհատակում» կշարունակվի:

Նշենք, որ Կյուրեղյանի հարազատներից էլ որեւէ մեկն այսօր դատարան չէր ներկայացել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031