Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժինը կազմել է անտառխախտման 7 արձանագրություն`ապօրինի հատված 39 ծառի համար

Մարտ 06,2015 15:15

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի և անտառից 2 խմ վառելափայտի ապօրինի դուրս բերման համար:

Անտառխախտման արձանագրություն է կազմվել 12.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի առաջին պահաբաժնում Ա.Ստեփանյանի նկատմամբ` 9 կանգուն ծառի ապօրինի հատման համար:

Ս.Գոգչյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման երկու արձանագրություն, համապատասխանաբար` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնում 13.02.2015 թվականին ապօրինի հատված 6 կանգուն ծառի և 16.02.2015թ. նույն մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում 7 կանգուն ծառ կտրելու համար:

25.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում 2 խմ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար Ջ. Ղամբարյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն:

26.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում Կ. Դավթյանի նկատմամբ` ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար:

27.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Հ. Մկրտչյանի նկատմամբ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 9 կանգուն ծառի համար:

02.03.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Ն. Խշոյանի նկատմամբ` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար:

Նշված 7 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031