Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին

Մարտ 12,2015 17:24

Հերթական աշխատանքային այցով մարտի 12-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում:

Վերջին տարիներին ակնհայտ են ՀՀ ռազմաարդյունաբերության համալիրի զարգացմանը և զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինության ու տեխնիկայի նմուշներով համալրելու գործընթացին միտված մեծածավալ քայլերը: Այս խորապատկերում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում իրականացվող աշխատանքները ՀՀ ՊՆ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են:

Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, ընկերությունների կողմից մշակված և թողարկված նորարարական արտադրատեսակներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները, զարացման ծրագրերն ու ռազմարդյունաբերության ոլորտի բարեփոխումները:

Կարևորելով ռազմարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման գործընթացը զինված ուժերի ընդհանուր կարողությունների բարձրացման գործում, Սեյրան Օհանյանը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և  նախանշել որոշ ուղղություններ:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031