Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Կառուցված թեքահարթակների համապատասխանությունը չափորոշիչներին ստուգվում է նաև շահառուների կողմից

Մարտ 17,2015 17:19 Share

Երևանը նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում այս տարի թեքահարթակների կառուցման աշխատանքները մեկնարկել են մարտից: Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 250 թեքահարթակ:

Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքում ու նաև ավարտից հետո բոլոր պատասխանատուները շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ պարբերաբար ստուգայցեր են կազմակերպում՝ թեքահարթակների սահմանված չափորոշիչներին համապատասխանությունն ու հարմարավետությունը ստուգելու նպատակով: Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը նշել է, որ չափագրումներից և փորձարկումից հետո հայտնաբերված թերությունների մասով շինարարական կազմակերպություններին համապատասխան հանձնարարականներ են տրվել` կարճ ժամկետում դրանք վերացնելու և անհրաժեշտ շտկումներ կատարելու համար:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել