Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում խոսում անգլերեն. «No, մենք այստեղ իրավունք ունենք խոսելու»  

Մարտ 18,2015 17:48

Այս օրերին, ինչպես տեղեկացրել ենք, Երեւանում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Մինչ նիստը, հանձաժողովներում կազմակերպվեցին քննարկումներ՝ զեկույցների մասին:

Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորները խոսում էին իրենց մայրենի լեզվով՝ հայերենով: ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, սակայն, Եվրոպական խորհրդարանի քաղաքական բաժնի ներկայացուցիչ Պասկալ դե Միկոյին հարց ուղղելիս խոսեց անգլերեն: Սա այն դեպքում, երբ ԱԺ-ում ապահովված էր թարգմանություն:

Aravot.am-ը պարոն Բագրատյանին հարցրեց՝ մտավախություն չունե՞ք, որ Ձեզ կմեղադրեն «Լեզվի մասին» օրենքը խախտելու մեջ, Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է:

Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «No, մենք այստեղ իրավունք ունենք խոսելու անգլերեն: Այն, ինչ ես ասեցի այստեղ, պարզապես հնարավոր չէր թարգմանել: Ես վստահ եմ որ չէր հասկանա պատվիրակը: Ճիշտ չէին թարգմանի: Ես ներողություն խնդրեցի նախապես: Ավելին, մենք այստեղ բացառություն ենք արել եւ հայերեն ենք խոսում: Խոսակցական լեզուն այստեղ անգլերենն ու ռուսերենն է»:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեցինք, եթե աշխատանքային ընդունված լեզուն միայն անգլերենն ու ռուսերենն է, այդ դեպքում Դո՞ւք եք խախտում արել՝ նիստի ժամանակ խոսելով հայերեն: Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Իսկապես, աշխատանքային լեզուները անգլերենն ու ռուսերենն են: Բայց երբ որ դուք հայտ եք ներկայացնում, իրենք ապահովում են թարգմանությունը իտալերեն, ֆրանսերեն, օրինակ: Հայատանում մենք ապահովում ենք համարժեք թարգմանությունը հայերենից, դրա համար խոսեցի հայերեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031