Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. Նախագահի երեկվա խոսքը իսկապես աննախադեպ էր

Մարտ 19,2015 13:31

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մարտի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանին մտահոգում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում:

Նա նշեց, որ չի կարծում, որ այդ հարցը երբեւէ Հայաստանի մտահոգությունից դուրս է եղել. «Դա մեզ միշտ մտահոգել է, այդ մտահոգությունը մենք ցանկացած ձեւով արտահայտել ենք թե՛ փակ քննարկումների ընթացքում, թե՛ ընդհանրապես քննարկումների ընթացքում՝ տարբեր ձեւաչափերով: Նախագահի երեկվա խոսքը իսկապես աննախադեպ էր այն առումով, որ այն պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաեւ Ադրբեջանին զենք վաճառող երկրին, հատկապես այն առումով՝ կոնկրետ պատերազմական գործողությունների մեջ է մտնում մեր երկրի դեմ, դա չի կարող մեր երկրին չմտահոգել: Հատկապես շատ կարեւոր է այն հանգամանքը զենք վաճառող երկրին պետք է մտահոգի, քանի որ այդ զենքն ուղղվում է մեր զինվորի, մեր պաշտպանի դեմ եւ մեր զինվորի գիտակցության մեջ միշտ նստած է փաստը, որ իրենք կարող են սպանվել ռուսական զենքից: Դա պետք է մտահոգի զենք վաճառող երկրին, քանի որ նա մեր դաշնակիցն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031