Լրահոս
Օրվա լրահոսը

 Տեր Վահրամը Պոլսո պատրիարքարանի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին չմասնակցելու մասին

Մարտ 23,2015 15:38

Aravot.am-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանին խնդրեց մեկնաբանել Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի այն տեղեկատվությունը, ըստ որի, Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հայտարարել է, թե ապրիլի 24-ին միջոցառում լինելու է, սակայն ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին Թուրքիայի հայկական եկեղեցիների զանգերը 100 անգամ չեն ղողանջի, Պոլսո հայոց պատրիարքարանը չի մասնակցի աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների կողմից ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, բայց միեւնույն ժամանակ Պոլսո հայոց պատրիարքարանը ապրիլի 22-ին Թուրքիայի հայկական եկեղեցիներում Չանաքալեի ճակատամարտի զոհերի հիշատակին հոգեհանգստի պատարագ կմատուցի:

Տեր Վահրամն Aravot.am-ին այս առիթով ասաց. «Այդ իրավիճակը մեզ համար լիովին ընկալելի է, ուստի հավելյալ մեկնաբանություն կատարելուց ձեռնպահ կմնանք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը տեր Վահրամի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031