Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Գերգիեի համերգը հետաձգվում է

Մարտ 24,2015 14:49

 Տեղեկացրել էինք, որ արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկելու է մարտի 28-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարելու է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը:

Aravot.am-ի հետ զրույցում «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ Վալերի Գերգիեւի համերգը հետաձգվում է, ու օրը դեռ չեն որոշել: «Պարզապես համերգին շատ քիչ օր էր մնացել, իսկ ինքը դեռ չէր հասցրել ծրագիրը նայել: Մենք համատեղ իր հետ որոշեցինք այս համերգ հետաձգել, որպեսզի նորմալ կարողանանք պատրաստվել»,-հայտնեց տիկին Հովհաննիսյանը: Նաեւ հավելեց, որ  համերգի չկայանալու վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ www.telegraph.co.uk

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031