Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոստիկանը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ

Մարտ 27,2015 12:54

Քաղաքացի Դիանա Մ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 10-ին` ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը փողոցում կանգնելու համար դիտողություն է արել իրեն և պահանջել է հեռանալ:

Մերժում ստանալով` ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել իր նկատմամբ` բռնելով մազերից գլուխը հարվածել է հարակից կրպակի դռանը, որից հետո բռունցքով հարվածներ է հասցրել գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քաղաքացի Դիանա Մ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակցի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031