Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին ԱԺ հայտարարության համար

Մարտ 27,2015 15:37

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին եւ հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին եւ նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով պատվիրակությանը, նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումն ինքնանպատակ չի եղել. ճանաչելով հույների եւ ասորիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը՝ Հայաստանի խորհրդարանը դատապարտում է երբեւէ իրականացված բոլոր ցեղասպանությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քանի դեռ չեն ճանաչվել եւ դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հյուրերը կարեւորել են տարբեր ժամանակներում տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները կարեւորել են հայ եւ հույն եղբայր ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդումն ու ընդհանուր հարցերում համագործակցության սերտացումը:

Հյուրերը ԱԺ փոխնախագահին են փոխանցել հույն ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ հրատարակված գրքեր:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031