Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Արծրունի. «Հայաստանի Սահմանադրության հետ հակասության մեջ գտնվող բոլոր ինքնահռչակ կազմակերպություններին վտանգավոր ենք համարում». (Տեսանյութ)

Ապրիլ 04,2015 15:55

«Սփյուռքում չստեղծվեց վտարանդի կառավարություն հասկացությունը, որը նպաստավոր քաղաքական իրադրության պայմանների դեպքում կարող էր վերադառնալ հայրենիք եւ իրավասու լինել ստանձնելու այդ դերը»,- ապրիլի 4-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արեւմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ, պատմաբան Վահան Մելիքյանը:

Ըստ նրա՝ այդ է պատճառը, որ հիմա նման կազմակերպություններ են ստեղծվում, որոնք հավակնում են արտահայտել արեւմտյան հայերի շահերը: Արեւմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Սեւակ Արծրունին հավելեց, որ այդպիսի կառույցները մարտավարորեն սխալ են. «Այս կազմակերպությունները չեն կարող վերցնել Հայաստանի տեղը՝ սահմանադրական, իրավական, միջազգային օրենքի, միջազգային քաղաքական համաձայնությունների հիման վրա: Հայությունը, որը ապրել է Օսմանյան կայսրությունում ունեցել է իրավունքներ, նա այսօր չի ապրում իր հայրենիքում, բայց պահպանում է այդ իրավունքները պահանջելու կարգավիճակը: Խնդիրը կայանում էր նրանում, որ այս մարդիկ համախմբված լինեն՝ մի իրավական առաստաղի տակ, որպեսզի կարողանան ներկայացուցչականություն ունենալով Թուրքիայից պահանջել նախկիների իրավունքները: Հայաստանի Սահմանադրության հետ հակասության մեջ գտնվող բոլոր ինքնահռչակ կազմակերպություններին մենք շատ վտանգավոր ենք համարում»:

Նա հավելեց, որ այդ կազմակերպությունները շահագործվելու են, որովհետեւ ցանկացած ոչ իրատեսական, ոչ իրավական գործընթացից օգտվում է միայն Թուրքիան, որովհետեւ արեւմտահայերի իրավունքները այդպիսով լուծարվում են. «Արեւմտահայերի ազգային համագումարը չի ցանկանում այդ տեղը գրավել, մենք մրցակցային խնդիր չունենք: Համագումարը այլ փաստաթղթի եւ այլ պահանջատիրության գործընթացի դաշտ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930