Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՏԶՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Ապրիլ 10,2015 19:05

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ամփոփվել է Հայաստանի սոցներդրումների ծրագիրը, ներկայացվել Տարածքային զարգացման հիմնադրամը և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) 3-րդ ծրագրի արդյունքները: Զեկուցվել է, որ 2006թ.-ից ի վեր հիմնադրամը երկրի  վարչական 184 համայնքում իրականացրել է ենթակառուցվածքների վերականգնման 319 ծրագիր: Ավարտված ծրագրերի 41 տոկոսն առնչվում է հանրակրթական և մասնագիտական դպրոցներին,  28 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին, 14 տոկոսը՝ մանկապարտեզներին և այլն:

Նշվել է, որ 2014թ. կառավարությունը ՀԲ-ի հետ ձեռնամուխ է եղել ՀՍՆՀ-ի հետագա զարգացման ռազմավարության մշակմանը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ՀՍՆՀ-ն վերանվանվել է Հայաս­տանի տարածքային զարգացման հիմնադրամ, հաստատվել է նոր կանոնադրությունը, հոգաբարձուների կազմը: ՀԲ-ի ֆինանսավորմամբ նախատեսված Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման իրավասությունը վերապահվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Տեղեկացվել է, որ Հայաստանի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  (ՎԶՄԲ) հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր՝ անհրաժեշտ միջոցներ ներգրավելու նպատակով: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` միտված ենթակառուցվածքների վերականգնմանը և տեղական զարգացմանը:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ծրագրի արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ այն պետք է կյանքի կոչվի՝ ըստ սահմանված ժամանակացույցի:

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930