Լրահոս
Օրվա լրահոսը

Ինգա Զարաֆյան. «Սևանում խեցգետին ու ձուկ չի կարող բնակվել»

Ապրիլ 13,2015 12:39

«Մեր նպատակն է նոր, ոչ ստանդարտ լուծումներ ներկայացնել աղբահանության խնդրի շուրջ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» աղբահանության խնդրին նվիրված քննարկմանը տեղեկացրեց «Էյ Թի Փի» ԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Քասարջյանը: Նա նշեց, որ արևմուտքում գոյություն ունի աղբի կառավարման հիերարխիա, որը եռաշերտ է և հիմնված երեք R-երի տեսության վրա:

Արվեստագետ, դիզայներ Արամազդ Քալաջյան. «Ես դիզայներ եմ, որը աշխատում է մշակել ինքնագիտակցություն: Օրենքը կարևոր է, որ մարդիկ, երբ տուգանք են վճարում, հասկանում են իրենց գրպանի գիտակցությամբ: Բայց եթե միասնապես օգտագործենք պրոմոակցիաները, կփոխենք մարդկանց մտածելակերպը»:

Գրին Բին սրճարանի համահիմնադիր Իրինա Ղափլանյանը նկատեց. «Ամենակարևորը իրազեկումն է, թե ինչպիսի հետևանքներ ունի աղբը Հայաստանում և ինչպես կարող ենք դա կանխել: Կոչ ենք անում ստեղծել հասարակական գովազդ, որ մարդիկ ավելի շատ իրազեկվեն և պահանջատեր դառնան ու իրազեկման միջոցով կանխենք աղբի կուտակումն ու աղբահանման խնդիրը»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ներկայացրեց աղբահանության հետ կապված ընդհանուր իրավիճակը. «Համակարգային լուծում դեռևս չկա: Մասնավոր սեկտորը չի ներգրավվում այս գործունեության մեջ»: Անահիտ Բախշյանը որպես օրինակ` նշեց, որ Նուբարաշենում շինարարական աղբը կուտակել են հեղեղատարի վրա և ամբողջ այդ տարածքը հեղեղվում է: Շաբաթ օրը` ապրիլի 18-ին, հրավիրում ենք մաքրելու Հրազդանի կիրճ»:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նկատեց. «ՀՀ-ում մենք սահմանված նորմերից ավելի քանակությամբ աղբ չենք արտադրում: Մեր խնդիրը կառավարումն է: Մյուս խնդիրն աղբի տեսակավորումն է: Երևանում աղբահանության խնդիրը դանդաղ լուծվում է, սակայն քայլեր չեն կատարվում վերամշակման քաղաքականության ուղղությամբ»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Մենք չենք լուծել աղբի կառավարման հարցը, քանի որ Նուբարաշենի աղբավայրում կան թունավոր արտանետումներ: Երբ հարց է դրվել գոնե Սևանի ավազանի համար պլաստիկ ներմուծում արգելել, չստացվեց: Սևանում մենք ունենք կուտակված պլաստիկ թափոնների ահավոր մեծ քանակություն: Երբ ժամանակին ֆրանսահայ մի խումբ հետազոտողներ հետազոտում էին Սևանի հատակը, այնտեղ այնպիսի կուտակում հայտնաբերեցինք, որ հասկացանք, որ ոչ խեցգետինը, ոչ ձուկը չեն կարող այնտեղ բնակվել, արդեն Սևանի հատակը սկսել է փակվել և դա էկոհամակարգին մեծ վնաս է հասցնում»:

Ինգա Զարաֆյանը շեշտեց, թե աղբի կուտակման պատճառով այնպիսի արտանետումներ են լինում, որ «իրականում թույն է. օրինակ` դիոքսին գազը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930