Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ընդդիմադիր ուժերին ճնշում են, հեռուստատեսությամբ չեն լուսաբանում

Ապրիլ 13,2015 22:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 3-ին Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանական ուժերի կողմից ճնշումների են ենթարկվում:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանում է ահազանգեր ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամների և համակիրների նկատմամբ ճնշման փորձերին, որոնք սկսել են պարբերաբար բնույթ կրել:

Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար  Հրանտ Մելքումյանը Aravot.am-ին պատմեց, որ իրենց նկատմամբ ճնշումներն էլ հեռուստատեսությամբ չլուսաբանելու ձեւով է իրականացվում. «Իշխանական կուսակցություններին ամբողջ օրը լուսաբանում են, իսկ ընդդիմադիր ուժերի լուսաբանում չկա: Բացի նախագահից բոլոր պաշտոնյաները խառնված են քարոզարշավում ու գործում են հօգուտ իշխանական ուժերի»: Նա դժգոհեց, որ իշխանական կուսակցությունները նաեւ հակաքարոզչությամբ են զբաղված, նրանք ամեն ինչ անում են ընտրողների աչքից իրենց կուսակցությունը գցելու համար. «Կոմկուսի դիրքերն ուժեղ են, բայց մեր կուսակցության մասին ասում են՝ ուր է էդտեղ կուսակցություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ominac says:

    Այդ Բերձորի ծեծկռտուքի ժապաւէնը տեսնելէն վերջ, “Ազատ Արձախը Ողջունում է ձեզ” -ը ձեզի պահեցէք, եւ նայեցէք որ կրնա՞ք կենդանիի պէս ժողովուրդին վրայ չի նետուիլ։ Յայտարարութիւններով, կուսակցութիւններով կամ Դրօշակով վրանիդ մի խնդաք։ Թեր հազար տարի հեռու էք Պետութիւն կազմելէ․