Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. «Արդյոք պետք է էլի՞ դանակահարություն լինի». «Ժողովուրդ»

Ապրիլ 14,2015 11:01

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են որոշել այդ օրը հանրահավաք անել։

 – Պարոն Եղնուկյան, ինչո՞ւ որոշվեց ապրիլի 17-ին հանրահավաք անցկացնել, մտավախություն չունեք, որ այս անգամ եւս իշխանությունները կխաթարեն այն։

– Նախ ուզում եմ ասել, որ ամսի 17-ի հանրահավաք-երթը արտոնված երթ է, մենք դիմել ենք քաղաքապետարանին, որը թույլատրել է հանրահավաք-երթ անցկացնել, այնպես որ մենք ամեն ինչ անում ենք օրինական ձեւով։ Իսկ թե իշխանությունները կամ ոստիկանությունը ինչ դիրք կբռնի այդ օրը, դա արդեն պետք է իրենց հարցնեք, օրինակ՝ ինձ համար հետաքրքիր է՝ արդյոք պետք է էլի՞ դանակահարություն լինի, ու արդյոք իրենք դա պետք է չնկատե՞ն։ Սա արդեն ոստիկանությանը տրվելիք հարց է, իսկ մեր հանրահավաքը արտոնված է։

– Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված Ձեր հրավիրած հանրահավաքի օրակարգում։

– Մենք հանրահավաք անելու մտադրություն չունեինք, մեր մոբիլիզացիայի օրը ապրիլի 24-ի երեկոյան է, որը մնում է ուժի մեջ եւ որը, ի դեպ, եւս արտոնված է։ Իսկ 17-ի հանրահավաք-երթը ուրիշ բանի համար է, դա վերաբերում է քաղբանտարկյալներին, եւ այդտեղ ժողովուրդը կհնչեցնի իր ազատության կոչը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930