Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից. Ա. Աշոտյան

Ապրիլ 14,2015 18:54

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի  Վ. Պետրոսյանի անվան թիվ 51  հիմնական դպրոցում ներկա է գտնվել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Հուշ երեկոն կրել է   ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների  “Հիշում և պահանջում ենք” խորագիրը: Միջոցառմանը ներկա են  եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու անդամներ, հայտնի մշակույթի գործիչներ, աշակերտներ և ծնողներ:

Ցերեկույթից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է, որ հանրապետության դպրոցներում ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից և շարունակվելու են մինչև դեկտեմբեր. ” Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցյալ շաբաթ  դպրոցականները պատրաստեցին անմոռուկներ: Դրանք փոխանցվելու են միջոցառումներն համակարգող պետական հանձնաժողովին, որպեսզի բաժանվեն  ապրիլի 24-ին Երևան այցելած հյուրերին: Ծրագրով  ավագ դպրոցներում նախատեսված են նաև բաց դասեր՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը: Մինչև տարվա վերջ  կկազմակերպվեն նաև շարադրությունների և նկարչական մրցույթներ, ինչպես նաև գեղարվեստական հուշ-երեկոներ: Նման միջոցառումները հաշվետվության նպատակով չեն արվում, դրանք ունեն դաստիարակչական նշանակություն և առաջին հերթին դպրոցականների համար են: Վստահ եմ՝  բեմից իրենց բաժին  ընկած հատվածն արտասանող երեխաները նույն տողերը հիշելու են նաև կյանքի հասուն տարիներին՝ այն գիտակցմամբ, որ իրենք  եղել են  պետական միջոցառումների մի մասնիկը “,- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ տարվա ընթացքում այցելություններ են լինելու նաև այլ դպրոցներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930