Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթ է, որ այդ մարդիկ մտածել են իշխանափոխության մասին. «Ա1+» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2015 20:01

Հանրապետական Վազգեն Կարախանյանի տանն էլ կա խոհանոցային դանակ, ինչպիսին գտել են Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարաններում:

Սակայն այդ խոհանոցային դանակները պատճառ չեն, որ ոստիկանությունը մտնի Վազգեն Կարախանյանի տուն։ Խորհրդային բանտերն անցած այս մարդը գիտի, որ խոհանոցային դանակների համար մեր ոստիկանները մարդու տուն մտնող չեն, ասում է. «Նրանց մոտ հայտնաբերել են ինչ-որ զենքի զինամթերքի տեսակներ»։

Ամոթ է, որ այդ մարդիկ մտածել են իշխանափոխության մասին, պետք է միասնական լինել,-ասում է խորհրդային բանտեր տեսած Վազգեն Կարախանյանը։ Սակայն ինչու՞ է Հայաստանում լավ ապրում միայն իշխանությունը. «Չեմ կարծում, որ ուրիշ երկրներում ավելի լավ ապրում ժողովուրդը, քան թե իշխանությունները։ Դա ընդունված կարգ ա»։

Բոլոր դժվարությունները հանրապետական պատգամավորի կարծիքով պայմանավորված են դրսից, ի՞նչ են ուզում իշխանություններից ռեժիմի հակառակորդները։ Սակայն պարտադի՞ր է իշխանափոխության մտադրության համար մարդուն ձերբակալելը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930