Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին

Ապրիլ 16,2015 13:26

 ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի նամակը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին,  բոլոր այն պատգամավորներին, ովքեր երեկ,    Եվրախորհրդարանի լիագումար նիստում,   պաշտպանեցին ճշմարտությունն ու արդարությունը եւ կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը  դատապարտող  բանաձևին։

Դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք,  որ որեւէ քաղաքական կամ տնտեսական  շահ չի կարող վեր  լինել  ճշմարտությունից,  եւ որ մեր բոլոր գործողությունների չափորոշիչը պիտի լինի միմիայն արդարությունը։

Հարգարժան գործընկերներ,  այս բանաձեւի ընդունմամբ դուք կրկին անգամ  վերահաստատեցիք ձեր  հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու  համամարդկային արժեքներին եւ հաստատեցիք, որ պատմական ճշմարտությունը երբեք ու որեւէ ժամանակում  չի կարող եւ չպետք է լինի սակարկման առարկա։

Որպես ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ,  ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին եւ հատկապես Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների  դաշինքին, որի  անդամ է ՙԲարգավաճ Հայաստանը։ Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի  11 պատգամավոր, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի  փոխնախագահ  Ռիշարդ Չարնեցկին,  Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը, եղել են  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի համահեղինակներ, իսկ խմբակցության պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բանաձեւին։

Մեր խորին շնորհակալությունը  Եվրոպական խորհրդարանին։

Հարգանքով՝ ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան 

  
ԲՀԿ մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930