Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու գործերն իր վերահսկողության կենտրոնում են

Ապրիլ 16,2015 14:45

«Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի GRECO» մոնիտորինգային գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է Հայաստանի վերաբերյալ GRECO-ի գնահատման 4-րդ փուլի՝ «Կոռուպցիայի կանխարգելումը խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում» թեմայի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է GRECO-ի պատվիրակությանը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ որպեսզի հասարակությունն անվերապահ վստահի համակարգին, անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք: Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է առաջին հերթին հենց դատախազության համակարգից: Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից մեկն է:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հարուցված գործերն իր անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում են և կարող ենք փաստել, որ վերջին շրջանում դրական տեղաշարժը ակնհայտ է:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են  դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատախազության էթիկայի և որակավորման հանձնաժողովների գործունեության կարգին, դատախազների գույքի և եկամուտների հայտարարագրմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին GRECO-ի ներկայացուցիչները  շնորհակալություն են հայտնել  բաց, արդյունավետ և հետաքրքիր քննարկման համար:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930