Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիաննա Մխիթարյան. «Սալիերին մամուլի ասուլիս կտա skype-ով»

Ապրիլ 17,2015 18:59

13-րդ «Արմմոնո» փառատոնին կդիտենք 31 մոնոներկայացում

Մայիսի 6-11 Երեւանում արդեն 13-րդ անգամ կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական  փառատոնը: «Խորհրդանշական է, որ 13-րդ փառատոնին ունենք 31 ներկայացում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Նաեւ հավելեց, որ բացի ավանդական դարձած «Արմմոնո տրիումֆ» եւ «Արմմոնո դեբյուտ» խորագրերից, այս տարի կունենան «Դասարան» խորագիրը: Վերջինիս ներքո հանդես կգան 13-14 տարեկան երեխաներ՝ փոքրիկ ներկայացումներով: Ինչ վերաբերում է «Արմմոնո դեբյուտին» այն կընդլայնվի Երեւանի կինոյի եւ թատրոնի հետ համագործակցության արդյունքում. Հրաչյա Ղազարյանի կուրսը հատուկ փառատոնի համար պատրաստել է 5 մոնոներկայացում:armmono2

«Դեբյուտ» խորագրի ներքո  ի թիվս այլոց, հանդես կգան Նորա Գրիգորյանը, Հռիփսիմե Շահինյանը, Արինե Սուքիասյանը: Ընդ որում, Արինեի մոնոներկայացումը համատեղ է իրանական կողմի հետ:

Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ  «Արմմոնոյի» շրջանակներում  հանդես կգա Հասմիկ Տեր-Կարապետյանը, Գոռ Մարգարյանը Արեգ Գեւորգյանի հետ կվերականգնի իր «Լյուսիեն Լյուկ» ներկայացումը, Զարուհի Խաչատրյանի ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցին:  Կտեսնենք նաեւ  Արա Գեւորգյանի, Նորա Բադալյանի նոր մոնոներկայացումները, Ագնեսա Շահնազարյանինը, Անահիտ Մութաֆյանինը, իսկ Արամ Գյուրջյանը շատ հետաքրքիր մեկնաբանություն կունենա ՝ ըստ Պուշկինի «Մոցարտ եւ Սալիերիի» , ավելի շուտ դա կլինի Սալիերիի մամուլի ասուլիսը՝ skype-ով: Ներկայացումներ կլինեն ԱՄՆ-ից, օրինակ Բրեմներ Ֆլետչերի «Կաբարե ներկայացումը,  Իրինա Եվդոկիմովան երկու ներկայացում կբերի՝ «Штосс»-ը եւ «Սպիտակ վալսը» :

Ըստ մեր զրուցակցի` ինքնատիպ մոնոներկայացումներ կլինեն Լեհաստանից, Բելառուսից, Բուլղարիայից եւ այլ երկրներից: Այս տարի «Արմմոնոն» ունի նաեւ  «Արաբական օր»:

Փառատոնը  կրկին կպատվեն հանրահայտ  մոնոներկայացումների փառատոների տնօրեններ՝ Գերմանիայից, Ուկրաինայից ու այլ երկրներից: Արդեն 50-ամյա Վրոցլավի մոնոներկայացումների փառատոնի տնօրենն էլ կժամանի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Մարիաննա Մխիթարյանի լուսանկարը՝  www.kino-teatr.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Ձևական բաներ են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930