Լրահոս
Օրվա լրահոսը

Բարաք Օբաման Գալիպոլի պատվիրակություն չի ուղարկելու

Ապրիլ 22,2015 19:03

Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը կներկայացնի իր երկիրը Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձի տոնակատարությունների ընթացքում: Այս մասին թուրքական «Hurriyetdailynews»-ի հետ զրույցում ասել է Բասի մամուլի քարտուղարը:

Փոխարենը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Օբաման ԱՄՆ-ից պատվիրակություն կուղարկի Հայաստան: Պատվիրակության անդամներն են ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար  Ջեյքոբ Լյուն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Ջեքի “Կանչելյան” Սփայերը, Ֆրանկ Պալոնեն, Աննա Էշուն եւ Դեյվ Տրոտը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930