Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը

Ապրիլ 24,2015 12:20

Այսօր՝ ապրիլի 24-ին, Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը, որին մասնակցեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը,  հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը և բարերար Արթուր Անտոնյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո տեղի ունեցավ հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ այս հուշարձանը գյումրեցիների երախտիքի տուրքն է միլիոնավոր անմեղ զոհերի անմեռ հիշատակին՝ խորհրդանշելով  ոչ միայն  մեր ազգի անցյալը, այլև՝  ներկան և հավատը ապագայի հանդեպ: Տեղի ունեցավ նաև հուշակոթողի օրհնության կարգ:

 

 

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930