Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանը» մարտավարական նահանջ է արձանագրել

Ապրիլ 29,2015 13:12

«Հիմնադիր խորհրդարանը» մարտավարական քայլերի ճշգրտման փուլում է: Այս մասին այսօր «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում լրագրողներին ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով՝ ապրիլի 24-ին իրենց նախատեսած մոբիլիզացիան տեղի չունեցավ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Ըստ նրա՝ պատճառներից էր իր ընկերների ձերբակալություններն ու ազատազրկումը եւ իշխանության կողմից ստեղծած սարսափի ու ահաբեկման մթնոլորտը: «Մենք էլ թերեւս մեր թերություններն ենք գրանցել, մեզ չհաջողվեց կանխել այդ վախի մթնոլորտը: Թերեւս մեր թերացումն է նաեւ, որ մենք քաղաքացիների հետ շփումները չխորացրինք եւ շարժման կարեւորությունը ավելի խորքային չներկայացրինք… Գրանցել ենք մարտավարական նահանջ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Նա դժգոհեց, որ մինչև մայիսի 10-ը իրենց հանրահավաքները Կենտրոնում արգելել են, ապա ասաց, որ ռեժիմի հեռացման ու ի պաշտպանություն իրենց ազատազրկված ընկերների ակցիաներ են նախատեսել, ու եթե նույնիսկ իրենց շարունակեն արգելել, իրենք օրենքի սահմաններում համապատասխան քայլեր կձեռնարկեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930