Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին

Մայիս 01,2015 12:54

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Վարչապետը ողջունել է հյուրերին՝ երախտագիտություն հայտնելով Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Ա. Հարությունյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների դիտորդական առաքելության նշանակությունը՝ Արցախի ժողովրդավարության ձեռքբերումները միջազգային հարթակում ներկայացնելու համատեքստում:

Ֆրանսուա Ռոշբլուանն իր ուրախությունն է հայտնել ԼՂՀ ժողովրդավարության կայացման և սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին ձեռքբերված նկատելի հաջողությունների համար: Նա հետաքրքրվել է նախընտրական փուլի ընթացքից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից և հանրապետության կենսագործունեության համար կարևոր մի շարք հարցերի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումներից: Կողմերը քննարկել են նաև համագործակցության որոշ ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը:

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031