Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 1-ի ողբերգությունը. Աշխատանք չգտնելով՝ աշուղը Հյուսիսային պողոտայում փող է մուրում ու երգում (Տեսանյութ)

Մայիս 01,2015 19:05

Այսօր Մայիսի 1-ն է՝ Աշխատավորների տոնը: ՀՅԴ-ի անդամները Հյուսիսային պողոտայում ակցիա էին կազմակերպել. թռուցիկներ էին բաժանում անցորդներին՝ հորդորելով իրազեկ լինել աշխատողի իրավունքներին, թույլ չտալ, որ գործատուն ոտնահարի նրանց իրավունքները:

Ակցիայի կողքին մի մարդ ակորդեոնը ձեռքին երգում էր. «Հայ ժողովուրդ, մտիկ արեք աշուղ Արմենին, Զանգեզուրի լանջի տակ կանգնած մի որբ եմ…»:скачанные файлы

Աշուղ Արմենն արդեն 10-15 օր է՝ Հյուսիսային պողոտայում երգելով փող է մուրում:

Aravot.am-ի հարցին՝ այսօր մայիսի 1-ն  է, ինչպե՞ս եք նշում այդ օրը, աշխատանք չունե՞ք՝ նա պատասխանեց, որ ոչ մի ձեւ չի նշում, աշխատատեղ չկա. «Իմ հեռախոսի համարը ոչ թե Երեւանում, այլ ամբողջ Հայաստանում է տարածված: Սպասում եմ զանգերի»:

Նա ասաց, որ մասնագիտությամբ խոհարար է, ոսկերիչ, նվագող. «Ես երգահան տղա եմ: 6 ամիս է՝ աշխատանք եմ փնտրում: Տարբեր տեղեր եմ եղել, թափառական աշուղի կյանք եմ վարել»:скачанные файлы

скачанные файлы

Մեր հարցին՝ արդարացնո՞ւմ է Հյուսիսային պողոտայում «աշխատանքը»՝ նա պատասխանեց. «Ոչինչ, կարողանում եմ ծխել, ուտել եւ հյուրասիրել: Ամենակարեւորը՝ բարի մարդկանց օգուտ պատճառել: Մարդիկ մոռանում են Աստծուն եւ սրբությունը: Իսկ ես չեմ մոռացել, ընդհակառակը, ավելի եմ մոտեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Մարդը նոյնիսկ ծխում է: Կեցցես: Իմ քիչ խօսացնենք, կարող է պարզուի՝ իրիկունները փաբերում գարեջուր էլ է խմում:

    Մեր հասարակութիւնը շատ անարդիւնաւէտ է փողը ծախսում, խնայողութիւն հասկացութիւնն էլ չկայ:

    Գերմանիայում մի տուփ ծխախոտը կարծեմ 5€ է: Մօտաւորապէս նոյն գինը, ինչ սնունդը:

    Յարգելիս, դու չես կարող փող մուրալ ու միաժամանակ ծխել: Կամք ունեցիր չծխել:

    Նմանատիպ օրինակները, ցաւօք սրտի, բազում են,,

    1. Լույսը, ջուրը, խնայողաբար չէք օգտագործում: Վաղուց յայտնի բան է, որ կոմունիստական լամպերը աւելի շատ ջերմութիւն են տալիս, քան լոյս (այսինքն ՕԳԳ-ն շատ ցածր է): Իսկ ժամանակակից լամպերը լուսատուութեան աստիճանը շատ բարձր է: Քա՞նի հայաստանցի տունը ժամանակակից լամպ ունի: Քչերը:

    2. Երկու-երեք կանգառի համար երթուղային են նստում: Քայլէք, հեծանիւ քշէք. հա՛մ սպորտ կ’անէք, հա՛մ էլ կը տնտեսէք: Տղամարդկանց նայում ես, ոնց որ յղի լինեն:

    3. Երթուղայինում մէկը միւսի տեղը վճարում է: Էս երկրում կիրթ բանիմաց մարդիկ չկա՞ն, որ բացատրեն՝ դա քաղքենիութիւն է: Ես ուսանող տարիներին չէի կարողանում համակերպուել այդ մտքին. ինչո՞ւ պիտի ես վճարեմ ուրիշի փոխարէն:

    4. Ամբողջ տարին կիսասոված ապրում են, գալիս է դեկտեմբերի վերջը պարտք են անում, որ Ամանորի սեղան գցեն: Որ հարցնում էլ ես,ասում են՝ բա բարեկամութիւն, ընկերութիւն, պատիւ, յարգանքն ո՞ւր մնացին: Այդ երեւոյթի անունը պատիւ-յարգանք չի, այլ ԱՆՈՒՂԵՂՈՒԹԻՒՆ:

    5. Հազարաւոր դոլարներ են պարք անում, որ «էրեխեն համալսարան ընդունուի»: Էդ բեջուռա լակոտն էլ ( 🙂 ) 4-5 տարի համալսարանի պատերի տակ քաշ ա գալիս ու հազիւ 3-ներով աւարտում: Ծնողին պարզից էլ պարզ է, որ 3-ով սովորող իր երեխան էդ մասնագիտութեամբ չի աշխատելու, բայց շարունակում է ուսման վարձ տալ: Նման անհեռատեսութեան համար ո՞վ է մեղաւոր՝ ե՞ս, թէ՞ Սերժ Սարգսեանը:

    6. Ամէն տարի գիւղացիները ահռելի ծախսեր են անում վարուցանքի համար: Եւ ամէն Աստուծոյ տարի գարնանը ՏԱՍԸ ՐՈՊԷ (ոչ աւել) կարկուտ է գալիս ու ամբողջ բերքը փչացնում: Ի՞նչ քայլեր էք ձեռնարկում, որպէսզի յաջորդ տարի դա չկրկնուի:

    Միով բանիւ, Հայաստանի ներկայիս ղեկավարութիւնը անպիտան մի կազմ է, բայց փաստ է նաեւ, որ ձեր դժբախտութիւնների մի մեծ բաժին ձեր իսկ մեղքով է:

    Ո՞վ պիտի նման մարդկանց լուսաւորի: Իրօք՝ չգիտեմ:

  2. Sevak says:

    Յարգելի Արթուր Ղազարյան. Իսկ ըստ Ձեզ, ինչ պետք է անեն գյուղացիները, որ «տաս րոպեանոց կարկուտը» իրենց բերքը չփչացնի. երեւի ալեւս վարուցանք չանե՞ն.

    Կարդալով Ձեր գրառումը, ես ուղղակի զարմացած մնացի, որ Դուք հասարակ քաղաքացիներին մեղադրում եք ցոփության մեջ՝ այն դեպքում, երբ մարդիկ կան, բառիս ամենա ճշգրիտ իմաստով քաղցած են այսօր. ինչ ՅՂԻ ութեան մասին եք խոսու՞մ. հարյուրավոր վտիտ մարդկանց կարող եք հանդիպել Եւրեվանի փողոցներում, եթե միայն ՑԱՆԱԿԱՆԱՔ տեսնել.

    Լոյս եւ ջոր.
    այսինքն ըստ Ձեզ, մեր բնակարաններում անընդհատ բաց ծորակներից ջուրը հոսում է եւ մենք ալարու՞մ ենք փակել ծորակները. մի տեսակ անհեթեթ է ! Իսկ Ձեր ասած էլեկտրական լամպերը թանկ են. մարդկանանց ճնշող մեծամասնությունը լամպը փչանալու դեպքում գերադասում է 100 դրամով գնել սովետական լամպ, քան 2500 դրամով ՝ Ձեր շեշտած լամպերը. այսինքն որպեսզի ես իմ տունը լամպերով լուսավորեմ, ինձ առնվազն անհրաժեշտ է քսանհինգ հազար դրամ… երեի դա Ձեզ համար չնչին գումար է թվում, բայց մեզ, ԽԱՎԱՐԱՄԻՏՆԵՐԻՍ համար, դա , որպես միայն ԼԱՄՊԻ գումար, չափազանց շատ է.

    ՀԵԾԱՆԻՎ. Երեւանյան երթեւկությունը նախատեսված չէ հեծանիվների համար. հեծանվորդները այս քաղաքում յուրահատուկ մարդիկ են,ովքեր մեծ ռիսկի են դիմում, ինչի ըդունակ չէ ամեն մարդ. նա կգերադասի գնալ տրանսպորտով.

    Մեկը մյուսի տեղը վճարելը ոչ թե քաղաքացիների խնդիրն է,այլ տեխնիկական հարց.ամբողջ եւրոպան բարձրանում է հասարակական տրանսպորտ, արդեն պարաստի տոմսը ձեռքին, ուստի անհրաժեշտություն, առիթ չկա մեկը մյոսի տեղը վճարել. իսկ մեր քաղաքային տրանսպորտի վիճակը այքնան հեռու է քաղաքակիրթ լինելուց, որ այս տեմպերում,հավանաբար հաջորդ հարյուրամյակում, մենք,հայսաստանցներս, կունենանք վճարմամ այդպիսի կատարելագործված համակարգ.

    Նոր – Տարի. այո, ամբողջ տարի կիսասոված ապրում են, ու կշտանուիմ են միայն այդ օրերին, գոնե այդ օրերին…

    մի խոսքով. ինչքան շարունակում եմ, տեսնում եմ բավականին չար բան եք գրել. էլ նոյնիսկ չեմ ուզում շարունակել.

    Իսկ համալսարանը գերազանց ավարտողները ի՞նչ են լինում . ՓՈՂԻ մուննաթ. ի՞նչ կապ ունի դիպլոմդ. ուզուոմ ես գնա Քեմբրիջը ավարտի արի՝ ՄԵԿ ա, նշանակություն չունի ՈՐՈՇ մարդկանց համար.

    մի խոսքով. կարճ ասած, մենք դեբիլ չենք. եկեք մեր տեղը մի օր մեզ նման ապրեք , մի շաբաթ, ու մեզի կհականաք ախբար …

  3. Karen says:

    Ապրես Սեվակ,սրա մասին ես քոմենթ գրեցի խմբագրությունը տաս րոպե հետո հանեց,դու սրա պոռտը ավելի մեղմ դրեցիր տեղը:Սփյուռքաթուրք հայերը ավելի լավ են քան սփյուռքահայ թուրքերը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031