Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացման պրեմիերա՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

Մայիս 05,2015 13:51

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի «Մերսեդես» ներկայացման առաջնախաղին։ Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» ներկայացումը`  թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գլխավոր դերում եվրոպական և մի շարք այլ երկրներում հանրահայտ հայազգի դերասանուհի Նորա Արմանին է։

Ներկայացումը Եղեռնից փրկված, ապա 1948 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքից Սովետական Հայաստան հայրենադարձված ընտանիքի մասին է, որի՝ Հայաստանում հաստատվելու և նոր կյանք սկսելու վճռականությունը բախվում է նորանոր  փորձություններ հաղթահարելու իրականությանը, սակայն ընտանիքը, այնուամենայնիվ, չի լքում Հայաստանը։

Ստեղծագործության հիմքում իրական դեպքեր ու հերոսներ են։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031