Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյան. «Կստեղծվեն մոտ 200 Մգվ հոժարությամբ հողմային էլեկտրակայաններ, եւ 30 Մգվ հզորությամբ՝ արեւային կայաններ»

Մայիս 13,2015 18:33

Այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերականգնվող էներգետիկային: Նախարարի խոսքերով՝ «Այսօր Հայաստանի էլեկտրահամակարգը  բավականին լուրջ կախման մեջ է ներկրվող էներգակիրներից. դա գազն է, ատոմային վառելիքը: ՀՀ նախագահի կողմից հաստատված հիմնադրույթներում բավականին լուրջ ուշադրություն է դարձվում եւ պահանջներ է ներկայացվել, որպեսզի նպատակաուղղված աշխատանք տարվի վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ՝ դա արեւային, քամու եւ նոր հիդրոկայանների ստեղծումն է»:

Պարոն նախարարը վստահեցրեց, որ նախատեսվում է մոտակա տարիներին մոտ 200 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ ստեղծել, նախնական հզորությամբ՝ 30 մեգավատ հզորությամբ  արեւային  կայաններ, եւ «Շնող» եւ «Լոռի բերդ» հիդրոկայանների 35-65 մեգավատ հզորություններով: «Այս աշխատանքները հնարավորություն կստեղծեն որոշակիորեն գազի կախվածությունը մեղմացնել, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի տնտեսությունը մոտակա տարիներին սպասվում է, եւ կա զարգացման միտումներ»,-ասաց Զախարյանը:

Նախարարի ներկայացմամբ՝  էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման եւ ընդհանուր հզորությունների հետ կապված նաեւ հաշվի առնելով այսօրվա պահանջները, որոնք դրված են էներգահամակարգի առջեւ, ինպես նաեւ հաշվի առնելով տարածաշրջանային էներգետիկայի համակարգին միանալու պարտադիր պայմանները, մշակվել է մինչեւ 2036 թվականը էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն:

«Ռազմավարությունը մեկ անգամ քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ, նախատեսվում էլի քննարկումներ, եւ, հավանաբար, հունիսին հիմնադրույթները կհաստատվեն: Սա կապահովի էներգետիկայի ընդհանուր, հուսալի, ապահով, եւ վերջապես կանխատեսելի համակարգ»,-վստահեցրեց Երվանդ Զախարյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031