Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հավաքի մասնակիցները ստացել են բազմաթիվ կապտուկներ ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման արդյունքում». Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մայիս 13,2015 18:40

Սույն թվականի մայիսի 13-ին, ՀՀ Նախագահի նստավայրի առջև, ճաղավանդակների մոտ  խաղաղ հավաք էին իրականացնում և իրենց բողոքն արտահայտում  բանակում սպանված զինվորների ծնողները: Նրանք նախագահի աշխատակազմից պահանջում էին պատասխան ամիսներ առաջ տրված դիմումին` իրենց զավակների սպանությունների  գործերի վերանայման և արդարացի քննության վերաբերյալ:

Հենց սկզբից, երբ մայրերը մոտեցան ճաղավանդակներին, ոստիկանները, մոտ 10  հոգի, նրանց ետ հրեցին և հետագա 15 րոպեների ընթացքում,  պարբերաբար ուժ կիրառելով և գոռգոռալով, ստիպում էին հավաքի մասնակիցներին անցնել հանդիպակաց մայթ:

Ոստիկանները շարունակում էին հրել ցուցարարներին դեպի փողոցի երթևեկելի հատված, մայրերը չէին ցանկանում շարժվել: Այս ընդհարումը շարունակվեց որոշակի ժամանակ, մինչև ոստիկաններին հաջողվեց ստիպել ցուցարարներին լքել մայթը: Մայրերից վերջինը, ով մնացել էր մայթի վրա ոստիկանների կողմից կոպտորեն, ուժի կիրառմամբ տեղափոխվեց դիմացի մայթ:

Հավաքի մասնակիցները հայտնեցին, որ ստացել են բազմաթիվ կապտուկներ ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման արդյունքում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Խաղաղ հավաքների դիտորդական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031